Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Մկան մարմնում մարդու աղիքներ են աճեցրել. 1in.am

Մկան մարմնում մարդու աղիքներ են աճեցրել. 1in.am

Ամերիկացի կենսաինժեներները լիովին գործող մարդկային աղիքներ են աճեցրել: Այդ նպատակով նրանք մարդու աղիքներից բջիջներ են վերցրել, դրանք տեղադրել են ֆերմենտային լուծույթում, այնուհետև ստացված զանգվածը տեղադրել են մկան որովայնում: Մի քանի շաբաթ անց մարդու աղիքների մի փոքր հատված է աճել, գրում է American Journal of Physiology-ն:

 

Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցից Թրեյսի Գրիկշեյթը մի քանի տարի է աշխատել բարակ աղիքի տարբեր կտորներ աճեցնելու համար: Այս տեխնոլոգիան կարող է կիրառվել աղիքային անբավարարվածությունը բուժելու համար: Այս հիվանդությունից մահացությունները մեծ թիվ են կազմում:

 

Մկների վրա փորձը մեծ քայլ է այս հիվանդությունով տառապող երեխաների բուժման ուղղությամբ: Գրիկշեյթը պնդում է, որ այժմ ուսումնասիրողները պետք է սինթետիկ կենսահյուսվածքի ավելի ծավալուն նմուշներ ստեղծեն, որոնց համար ավելի բարդ պայմաններ են անհրաժեշտ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ